Նոր Զելանդիա (անգլ.՝ New Zealand, մաորի՝ Aotearoa), կղզի-պետություն Խաղաղ օվկիանոսի հարավարևմտյան հատվածում։ Նոր Զելանդիայի տարածքի մեծ մասը գտնվում է 2 խոշոր կղզիների վրա՝ Հյուսիսային կղզի և Հարավային կղզի։ Իսկ մնացած հատվածը մոտ 700 փոքր կղզիների վրա։ Մայրաքաղաքը Վելինգտոնն է։ Խոշորագույն քաղաքը Օքլենդն է։ Երկրի տարածքը կազմում 268 680 քառակուսի կմ։
Նոր Զելանդիայի բնակչությունը կազմում է շուրջ 4 443 900 մարդ (2012 թվականի տվյալներով)։ Պետությունը ձևավորվել է սահմանադրական միապետության ու պառլամենտական դեմոկրատիայի սկզբունքներով և աշխարհի զարգացած երկրներից մեկն է։
11-14-րդ դարերում Նոր Զելանդիան բնակեցված էր Պոլինեզիայից ներգաղթյալներով։ Եվրոպացի ուսումնասիրողները կղզիները հայտնագործեցին 1642 թվականին։ Մեծ Բրիտանիան 1762 թվականից սկսեց տարածքների ակտիվ յուրացումը։ Նոր Զելանդիայի հիմնական առանձնահատկություններից մեկն աշխարհագրական տեսանկյունից նրա լրիվ առանձնացվածությունն է։ Երկրի ամենամոտ հարևանն արևմուտքում Ավստրալիան է, որ բաժանված է Թասմանյան ծովով (ամենակարճ հեռավորությունը շուրջ 1700 կմ է), հյոուսիսում՝ Նոր Կալեդոնիայի (շուրջ 1400 կմ), Տոնգայի (շուրջ 1800 կմ) և Ֆիջիի (շուրջ 1900 կմ) տարածքները։
Նոր Զելանդիայի թագավորությունն ընդգրկում է ինքնավար, բայց Նոր Զելանդիային վերագրվող մի շարք տարածքներ՝ Կուկի կղզիները, Նիուեն, ինչպես նաև Տոկելաու ոչ ինքնավար տարածքն ու անտարկտիկական Ռոսսա տարածքը։
Անվանում և ստուգաբանություն[խմբագրել]
Անվանումը, որը տրվել է մաորի երկրին մինչև առաջին եվրոպացիների այստեղ հայտվելը, չի պահպանվել, բայց հայտնի է, որ հյուսիսային մաորին վերանվանել են Տե Ւկա-ա-Մաուի (մաորի լեզվով՝ Te Ika-a-Māui), որ կարող է թարգմանվել «ձուկ, որ պատկանում է Մաուիներին»: Մաուին կիսաաստված էր մաորիների լեգենդներում, որ օվկիանոսում մեծ ձուկ էր բռնել, որը դրանից հետո վերածվել է կղզու: Հարավային կղզին ունեցել է երկու հայտնի անվանում՝ Տե Վաի Պաունամու (մաորի լեզվով՝ Te Wai Pounamu) և Տե Վակա ա Մաուի (մաորի լեզվով՝ Te Waka a Māui): Առաջին անվանումը կարող է թարգմանվել «Նեֆրիտային ջուր», իսկ երկրորդը՝ «նավակ, որ պատկանում է Մաուիին», որ վերոհիշյալ կիսաաստված էր: Մինչև քսաներորդ դարի սկիզբը հյուսիսային մասը բնիկների կողմից կոչվել է Աոտեարոա (Aotearoa), որ կարող է թարգմանվել «երկար, սպիտակ ամպի երկիր» (ao = ամպ, tea = սպիտակ, roa = երկար), և ավելի ուշ այդ անվանումը մաորիների շրջանում ավելի տարածվեց ամբողջ երկիրը կոչելու համար:
Առաջին եվրոպացի ծովագնացը, որ եղել է այդ երկրի ափերի մոտ, հոլանդացի Աբել Տասմանն է, ով այն անվանել է «Staten Landt»: Հենց այդ անվանումն է փոփոխվել հոլանդացի քարտեզագիրների կողմից և դարձել լատիներեն Nova Zeelandia՝ Նիդեռլանդների գավառնեից մեկի՝ Զելանդիայի (հոլ.՝ Zeeland) պատվին, իսկ հոլանդական անվանումն է Nieuw Zeeland[1]: Ավելի ուշ բրիտանացի ծովագնաց Ջեյմս Կուկն իր գրություններում օգտագործել է այդ անվան անգլերեն տարբերակը՝ New Zealand, և հենց դա էլ դարձավ երկրի պաշտոնական անվանումը: Հայերեն անվանումը՝ Նոր Զելանդիա, այդ պատմական տեղանվան բառացի թարգմանությունն է:
ليست هناك تعليقات:
إرسال تعليق